воскресенье, 11 февраля 2018 г.

Կարենը

Մի շաաաատ անգրագետ, անտառաճանաչ մարդ շաաատ պատահաբար գտնում է մի հնամաշ թուղթ, որի վրա ինչ-որ բան է գրված լինում..
Դե քանի, որ Կարենը կարդալ չի իմանում, թուղթը տալիս է գյուղի դպրոցի հավաքարարին ու խնդրում է, որ նա կարդա ու բացատրի, թե ինչ է գրված այդ թղթի վրա.. գյուղի դպրոցի հավաքարարը կարդում է ու ի զարմանս Կարենի մահանում.. Կարենը մտածում է, որ դա պատահականություն է, վերցնում է թուղթը, սրբում հավաքարարի բերանի փրփուրները թղթի վրաից, չորացնում ու տանում է գյուղի կենսաբանության ոսուցչուհու մոտ: Դիմում է նրան նույն խնդրանքով.. Ուսուցչուհին չի մերժում Կարենին և շաատ իզուր.. Նա կարդում է թղթի վրաի գրածը ու միանգամից մահանում.. Կարենը chopnskoop դանակով ապուշ է կտրում, բայց հետաքրքրությունից դրդված` նույն թուղթը ձեռքին բարձրանում է աստիճաններով, թեքվում  աջ, անցնում է միջանցքով ու հասնում է գյուղի դպրոցի տնօրենի սենյակ,, ծեծում է դուռը, ներսից հնչում է <<մտեք>> խորհրդավոր հրամանը, Կարենը ենթարկվում է, մտնում է ներս, որտեղ թմբլիկ տնօրենը մածունով kruasan էր խեղդում.. ցույց է տալիս թուղթը, պատմում եղելիությունը ու սպասում տնօրենի պատասխանին.. տնօրենը քմծիծաղ է տալիս, դնում է թմբլիկ ակնոցները ու սկսում կարդալ..
Այդպես էլ չի մարսվում kruasany.. տնօրենը հանկարծամահ է լինում..
Կարենը այս անգամ Miricle blade դանակով է ապուշ կտրում,, երկար մտածելուց հետո հիշում է, որ գյուղում կա այսպես կոչված գյուղապետ: Նույն ճանապարհով դուրս է գալիս դպրոցից ու շարժվում է, շրջանցելով ատարի բլուրները, մառանը, մարագը ու երբ արդեն մոտենում է գյուղապետարանին հանդիպում է Շմավոնին,, պատմում է եղելիությունը, Շմավոնը շշմում է, բայց մտածում է, որ անեծքը իրեն ոչ մի կերպ չի վերաբերվում, որովհետև նրա հայրը հեքիմ էր ու շատ հարգված մարդ.. կարդում է հստակ ու վստահ, վերադարձնում է թուղթը Կարենին, բռնում սիրտը ու անշունչ ընկնում..
Կարենն արդեն սովոր էր նման ելքի, շրջանցում է Շմավոնի դին ու շարժվում ըստ պլանի` գյուղապետի մոտ: Գյուղապետը զբաղված էր, մոտը մարդ կար.. Ու մինչ սպասում է գյուղապետին, հասցնում է թուղթը ցույց տալ քարտուղարուհուն, գյուղի բժշկին ու սանտեխնիկին.. ինչևէ մտնում է գյուղապետի մոտ, պատմում է եղելիությունը ու սպսում իմաստուն առաջարկի.. գյուղապետը խախում է բեղի ծայրի հետ ու ասում
-Գյադա ջան տուր ստեղ հլը էդ թուղթը!!
Գյադեն տալիս է, գյուղապետը կմկմում է, գլուխը դնում սեղանին ու բազմակետ....
Կարենը մտածելուց հետո գտնում է լուծումը, նա որոշոմ է գնալ քաղաք..
-Քաղաք էման կենեն սաղ լավ կեղի,-մտածում է նա
գալիս է ուղիղ քաղաք` քահանաի մոտ
-Որդյակս ես չափից դուրս շուստռի եմ, որ հավատամ քո պատմած հիմարությանը, տուր այդ թուղթը ու 5000 դրամ.. ու մինչ դու կվառես 2 հատ մոմ, ես կլուծեմ քո խնդիրը: 
Կարենը տվեց թուղթը ու կես ամսվա աշխատավարձը, բայց չհասցրեց վառել 2 հատ մոմ.. Քահանան մահացավ շատ դրամատիկ` այրվող մոմերի ու ծխացող խունկի ֆոնին..
Կարենը որոշեց ուղևորվել համալսարան, այնտեղ գիտականորեն լուծում կտաին խնդրին, բայց արի ու տես որ ՈՉ.. ոչ քիմիայի, ոչ ֆիզիկայի և ոչ էլ նույնիսկ պատմության ֆակուլտետները` ուսանողներով ու դասախոսներով նրան սպառիչ պատասխան չտվեցին.. ավելի ճիշտ ընդհանրապես պատասխան չտվեցին,, լռեցին.. (լավ է օր ես էդ օրը դասի չէի)) 
Երբ Կարենը դուրս էր գալիս համալսարանից` միակ կենդանի մարդը դա` ֆիզկուլտի դասախոսն էր, որը նույնպես չգիտեր կարդալ..
Շաաատ լուրջ վնաս հասցնելով մեր առանց այն էլ մի բուռ ազգին, Կարենը գնաց ճիշտ ճանապարհով` դեպի մարզպետարան.. Կարենի ցույց տված ճանապարհով գնացին մարզպետարանի անվտանգության աշխատակիցները, մարզպետի վարորդը, փոխմարզպետի քրոջ տղան, որը նույնպես յաման հետաքրքրասերն էր, մարզպետարանը վերանորոգող արհեստավորները.. երբ բանը հասավ մարզպետին, նա որոշեց ռիսկի չդիմել, Կարենին ուղարկեց գազի գրասենյակ: Կարենը գազի գրասենյակից``` արդեն իր խելքով  )) որոշեց գնալ քաղաքապետարան, բայց բախտը չժպտաց Մեզ.. Կարենի մասին խոսում էին ողջ քաղաքում, այն մարդիկ ովքեր ողջ էին ու առողջ.. Քաղաքապետարանում նրան չընդունեցին..
Կարենը գկխիկոր որոշեց գնալ.. որոշեց գնալ Մայրաքաղաք.. ինչո'վ էր պայմանավորվ նրա որոշումը? դե որովհետև մայրաքաղաքում ավելի շատ մարդ է ապրում, և ավելի մեծ շանսեր կան գտնելու հանելուկի լուծումը:
Ճանապարհին Կարենը թուղթը ցույց է տալիս տաքսու վարորդին, բայց տաքսու վարորդը առանձնապես չէր փայլում հայոց լեզվի իմացությամբ, և բարով խերով հասցնում է Կարենին մայրաքաղաք: Նա մայրաքաղաքում առանց մեծ դժվադության մարում է մի քանի տան ճրագ, և շաատ պատահաբար իմանում, որ յոթ սարից այն կողմ յոթ ձորից այն կողմ` ապրում է մի իմաստուն,,, առանց երկար բարակ մտածելու ընկնում է ճանապարհ դեպի իմաստունը, նա վառվում է հետաքրքրությունից, թե ինչ է գրված այդ անիծված թղթի վրա.. վերջապես գտնում է իմաստունին, ու պատմում..
-Սեպուհ իմաստուն, ուրեմնսս ես Կարենն եմ, կարդալ չիդեմ, բայց ունիմ կարդալու բան ու մեեծ ցանկություն օր կարդամ,, մարդ կա կարդալ գիտե, բայց ոչ կարդալու բան ունի, ոչ ցանկություն, մարդ էլ կա ըսկանը գրել է, ըբը ինքը ինչ սե Սեպուհ իմաստուն.. ուրեմնսս էս թուղթը ով կկարդա կմեռնի, մեր գեղի դպրոցի հավաքարարից միչև մայրաքաղաքի զասաբը էս թղթի երսից մեռան, հմի ես ինչ էնեմ օր իմանամ թե ստեղ ինչ է գրած?
Սեպուհ իմաստունը Սեպուհ անունը ստացել էր Նոյից` իր քեռուց, բայց իմաստուն ածականը ժողովրդից.. նա իրոք իմաստուն էր..
-Կարեն ջան ես մոտավորապես 10 տարուց մահանալու եմ, ես քեզ կսովորեցնեմ տառերը այդ 10 տարվա ընթացքում.. դու պարտավորվում ես, որ մինչև իմ մահանալը չես կարդալու թե ինչ է գրված թղթի վրա.. երբ ես կմանահամ` դու կվերցնես այդ թուղթը, կբարձրանաս 7 սարն ի վեր, կհասնես Իսաահուռահաա գագաթը և այդժամ կիմանաս առեղծվածային թղթի իմաստը..
-Հարց չկա ամեն առումով մեծ ախպեր..
Այդպես էլ վարվում են: Սեպուհ իմաստունը սովորեցնում է տառերը Կարենին, նրանք ապրում են նույն հարկի տակ 10 տարի.. և մի օր.. մի չարաբաստիկ օր.. մի ցուրտ ու մութ ձմռան գիշեր.. մեր բոլորի կողմից սիրված Սեպուհ իմաստունը մահանում է իր մահով: Կարենը ճիշտ է տխրում է, չ'է որ հենց Սեպուհ իմաստունն էր նրա զորավիգ ընկերը տգիտության քարանձավում, չ'է որ հենց Սեպուհ իմաստունի բաժին գրեչնիով փլաֆն էր օգնել նրան սոված ժամանակ, բայց մի լուսավոր կետ կար այս թախծոտ պատմության թախծոտ խորքում..Կարենը վերջապես կիմանա թե ինչ է գրված այդ թղթի վրա, թուղթ, որի հետևանքով մենք դեռ երկար ժամանակ մի բուռ կմնանք..
Կարենը սիրում էր Սեպուհ իմաստունին, և չէր կարող չկատարել նրա խնդրանքը ու պահանջը.. նա վարվեց այնպես, ինչպես Սենսեյն էր ասել.. Բարձրացավ 7 սարն ի վեր, հասավ Իսահուռահաաա գագաթին, մի կերպ դողալով հանեց թուղթը, բացեց, որ կարդա ու   ու  քամին քշեց տարավ))

Комментариев нет:

Отправить комментарий